Հնդկաստանում օլիգարխը վճարել է 251 զույգի զանգվածային հարսանիքի համար
Աշխարհ
Հնդկաստանում ցածր կաստաների շատ երիտասարդ կանանց համար դժվար է ամուսնանալը։ Ալմաստի մուլտիմիլիոնատեր Մահեշ Սավանին ամեն տարի օգնության է գալիս երիտասարդ հինդու որբերին։ Այս տարի նա Գուջարաթում զանգվածային հարսանիք է կազմակերպել 251 զույգի համար։ Հենց այնտեղ էլ հիմնադրվել է Սավանիի ալմաստի կայսրությունը։
Նա օգնում է տղաներին անվճար կրթություն ստանալ, իսկ աղջիկներին` ընտանիք կազմել։

«Ես պատասխանատվություն եմ ստանձնում ամուսնացրած 251 հարսնացուներից յուրաքանչյուրի համար, ինչպես նրանց հայրը կաներ։ 2017 թվականին իմ ընկերն ու անշարժ գույքի բիզնես-գործընկեր Սանջայ Մովալիան նույնպես օգնում է մեզ»,-ասել է Մահեշ Սավանին։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ