«Ֆեյսբուք»-ը արգելափակել է Ռամզան Կադիրովի էջերը. ահա թե ինչու
Աշխարհ
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի ղեկավարությունը հաստատել է, որ արգելափակել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էջերը՝ ԱՄՆ արդարադատության սև ցուցակում հայտնվելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մեզ հայտնի է դարձել, հաստատում ենք, որ այդ էջերը պատկանում էին անձի, ով ներառված է ԱՄՆ-ում արգելված անձանց ցուցակում և որի վրա տարածվում են ԱՄՆ-ի առևտրատնտեսական պատժամիջոցները: Դրա հետ կապված «Ֆեյսբուք»-ը կատարում է իր իրավական պարտավորությունները՝ այդ անձի էջերն արգելափակելու միջոցով»,- ասված է սոցիալական ցանցի տարածած հայտարարության մեջ:
Չեչնիայի ղեկավարի «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերն արգելափակվել են նախորդ շաբաթ: «Ռոսկոմնադզոր»-ը հարցում է ուղարկել «Ֆեյսբուք»-ի աշխատակազմ՝ պահանջելով բացատրել նման քայլի պատճառները:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ