2018-ի ամենաանվտանգ ավտոմեքենայի մակնիշը հայտնի է
Աշխարհ
BMW 5-Series-ը, Genesis G80-ը, Toyota Camry-ն ճանաչվել են 2018-ի մոդելային տարվա ամենաանվտանգ ավտոմեքենաները: Վարկանիշը կազմել են Insurance Institute for Highway Safety կազմակերպության փորձագետները:
Նշվում է, որ BMW-ն ոսկի է ստացել այն բանի համար, որ ունակ է ամենահուսալի կերպով պաշտպանել ուղևորներին և երեխաներին: Արծաթը բաժին է հասել Genesis G80-ին, իսկ Toyota Camry-ն բրոնզ է ստացել Toyota Safety Sense անվտանգության նոր համակարգի համար:
Ինչպես հաղորդվում է, փորձագետները վարկանիշը կազմել են՝ հենվելով թեստերի արդյունքների վրա:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Mercedes-Benz GLC-ը և E դասի Mercedes-Benz-ը, Subaru Impreza-ն և Subaru Outback-ը, KIA Soul-ը, KIA Cerato-ն և Hyundai Santa Fe Sport-ը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ