Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Իրատեսական ՀԱՊԿ-ն ու իդեալական ՆԱՏՕ-ն

Արտաքին Քաղաքական

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին զրուցել ենք մշակութաբան Լևոն Մարգարյանի հետ:

- Լևոն, վերջերս դուք այցելել էիք Բրյուսել, ՆԱՏՕ-ի գրասենյակ՝ ճանաչողական այցով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այցը, ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները:

Այցը կազմակերպվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից: Հայաստանյան խումբը բավական բազմազան էր, խմբի մեջ կային ինչպես պետական ապարատը ներկայացնող մարդիկ, այնպես էլ քաղաքացիական սեկտորը ներկայացնողներ, լրագրողներ, առանձին վերլուծաբաններ, այդ թվում և ես: Երկօրյա այցի ընթացքում հանդիպեցինք մի շարք դիվանագետների հետ, հատկապես տարածաշրջանի պատասխանատու դիվանագետների հետ: Ընդհանուր տպավորությունը բավական հստակ է՝ թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Հայաստանը հասկանում են, որ մոտակա ապագայում Հայաստանը դժվար թե անդամագրվի ՆԱՏՕ-ին: Ըստ էության, դա չէ ամենակարևորը, ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանան ինտենսիվ տեմպերով ու պահպանեն նույն վստահության աստիճանը, որ կա այժմ: Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ չնայած Վրաստանը ու ՆԱՏՕ-ն անդամագրման պատրաստակամություն են հայտնել, բայց ամեն դեպքում կան որոշակի խոչընդոտներ, ու չնայած այդ խոչընդոտներին՝ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն բավական ակտիվ համագործակցում են: Ամենակարևորը թերևս սա է, ու հենց այստեղ է Հայաստանի անելիքը՝ թե՛ քաղաքական ինստիտուտների, թե՛ հասարակական տեղեկատվության մակարդակում ավելի ինտենսիվ դարձնել փոխճանաչելիությունը:

- Դուք համեմատում եք Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համատեքստում. Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կարո՞ղ են մեր համար օրինակ ծառայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կառուցման համար: Ինչքանո՞վ է նպատակահարմար այդօրինակ համեմատությունը:

Վրացական օրինակը նպատակահարմար է երկու պատճառով, նախ ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը հետխորհրդային ճամբարի երկիր է ու սոցիալ-տնտեսական, քաղաքական էվոլյուցիայի որոշ ուղիներ միանման են: Հետո, թե Հայաստանը, թե Վրաստանը ըստ էության արևմուտքի հմար հետաքրքրություն են ներկայացնում, որովհետև վերջիններս թե քաղաքական, թե քաղաքակրթական կամուրջի կարիք ունեն, կամուրջ, որը արևմուտքին կկապի արևելքի հետ: Վրաստանի հետ համեմատության երկրորդ կարևոր գործոնը այն է, որ վրացական օրինակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ստանդարտները բավական ճկուն են, ու խնիդրը ոչ այնքան անդամագրվել-չանդամագրվելն է, այլ շփումների բովանդակությունը: Այս առումով Հայաստանը փաստորեն աչքի առաջ ունի փայլուն օրինակ դասեր քաղելու: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ Վրաստանը իտարբերություն Հայաստանի մանիֆեստացրել է իր քաղաքական ու քաղաքակրթական հեռանկարները, վեկտորենրը բացառապես ուղղելով դեպի ԱՄՆ, Եվրոպա, Արևմուտք: Հայաստանը դա չի արել, որովհետև ունի տարածաշրջանային խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի խնդիր և այլն:

- Բայց չէ՞ որ Վրաստանը նույնպես ունի տարածքային բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ՝ կապված Ռուսաստանի հետ:

Իհարկե ունի, ու դրանք բավական բարդ խնդիրներ են: Տարածաշրջանում ունենալ Ռուսաստանի նման հակառակորդ բավական բարդ է, մանավանդ Վրաստանի նման փոքր երկրի համար: Բայց դա այն գինն է, որ վրացական նոր քաղաքականությունը վճարում է իր արևմտամետ նկրտումների բացահայտ արտահայտման դիմաց: Հայաստանն իր տարածքային խնդիրներում կապված Լեռնային Ղարաբաղի հետ ավելի հավասարակշռված է գործում, պահպանելով լավ հարաբերություններ, թե ՌԴ-ի, թե Վրաստանի հետ: Միակ խնդիրը Լեռնային Ղարաբաղն է, որի խաղաղ կարգավորման գործում Հայաստանը ըստ էության աշխատում է:

- Խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ու ընդհանրապես տարածաշրջանի մասին: Ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այց հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում ՆԱՏՕ-ն ինչ դիրքորոշում ունի:

Գիտեք, ինչպես հարկն է՝ նման կառույցներում այդպիսի նուրբ հարցերի պատասխանը ավելի քան նուրբ է լինում: ՆԱՏՕ-ն որպես արևմտյան արժեհամակարգի կրող, հստակ ասում է, որ դատապարտում է բռնությունը, օրինակ՝ նաև վերջին շրջանում սահմանի վրա կատարվող դեպքերը: Բայց, միաժամանակ, թե ՆԱՏՕ-ի պաշտոնական ու փաստաթղթային դիրքորոշումը, թե ընդհանրապես արևմուտքի դիրքորոշումը նման հարցերում հստակ է՝ նրանք չեն միջամտելու միջպետական կոնֆլիկտներին՝ գոնե կոնֆլիկտների բուն փուլում: Հնարավոր մասնակցություն իհարկե հնարավոր է, բայց ոչ Հայաստանի դեպքում: Եվրոպացի դիվանագետները պատրաստ են երաշխիքներ տալ Հայաստանին, բայց այդ երաշխիքների դիմաց վճարվող գինը կարող է թանկ նստել Հայաստանի վրա: Վրաստանի պարագայում, փաստորեն ՆԱՏՕ-ն խոստանում է աջակցել, հետևաբար նաև՝ մասնակցել խնդիրների լուծմանը, բայց կա ռուսական խոչընդոտը թե՛ անդամագրման պարագայում, թե՛ հեռանկարի առումով: Արդյոք ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է այնքան ներկայություն ապահովել տարածաշրջանում, որ կարողանա բացառել կամ գոնե նվազեցնել ռուսական գործոնը։ Սա դեռևս անպատասխան հարց է:

- Այսինքն ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը հակադի՞ր են իրար:

Միանշանակ նման բան ասել չի կարելի, բայց իրականում այդպես է: Չնայած կողմերը համագործակցում են իրար հետ, բայց բոլորիս համար պարզ է ռուսական շահերի բացահայտ հակադրությունը ՆԱՏՕ-ի շահերին: Հայաստանի դեպքում նրանց հակադիր դիտարկելը կարող է նեղացնել որոշումների կայացման շրջանակը, այո նրաք հակադիր են, բայց քաղաքական այլ տրամաբանության շրջանակներում կարելի է հակադիր բևեռների միջև ստաբիլություն պահել, ինչն էլ դեռևս անում ենք:

- Ո՞րն է մեր համար նախընտրելի, ՀԱՊԿ-ը՞, թե՞ ՆԱՏՕ-ն, արդյոք կարելի է միանշանակ ընտրություն կատարել:

Իդեալական հեռանկարի առումով, բնականաբար, ՆԱՏՕ-ն, իրական քաղաքականության առումով, բնականաբար, ՀԱՊԿ-ը: Այստեղ կարծում եմ Հայաստանի քաղաքականությունը պետք է ճկունություն ցուցաբերի, միանգամից երկու հարց լուծելով, ինչն էլ, կարծես, անում է: Քաղաքական իրականության ու անվտանգության դիրքերից ելնելով համագործակցի ՀԱՊԿ-ի հետ, ու նաև Ռուսաստանի, քաղաքակրթական հեռանկարի ու համագործակցության մակարդակում ընդլայնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այստեղ թերևս արդեն խնդիր կա երկրի ներսում ձևավորել հասարակական-քաղաքական դիսկուրս, որի նպատակը կլինի քննարկել Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները: Ընդ որում, այդ դիսկուրսի կարևորությունը ոչ թե ՆԱՏՕ-ի պրոպագանդայով զբաղվելն է, այլ փորձելը Հայաստանի քաղաքական դաշտում ընտրության բազմազանություն մտցնել՝ հակակշռելով ռուսական բևեռին: Սա էլ, թերևս, ընդդիմության հետաքրքրությունների օրակարգում պետք է լինի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված