Ավարտին է մոտենում. Ռոնալդուն հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», հայտարարել է, որ իր խաղացողի կարիերան ավարտվում է։ Նրա խոսքերը հաղորդել է Marca-ն։
«Իմ կարիերան ավարտվում է. եկեք վայելենք յուրաքանչյուր խաղ։ Այն հիանալի էր, և ես ուզում եմ, որ այդպես էլ մնա։ Ես շարունակում եմ խաղալ ոչ միայն ներկայիս սերնդի, այլև նախորդի և նրանց համար, ովքեր կգան հաջորդիվ։ Ես վայելում եմ դա օր օրի, խաղ առ խաղ, տարեցտարի, նույնիսկ հիմա, երբ մոտենում եմ կարիերայիս ավարտին», - ասել է ֆուտբոլիստը։
Ռոնալդոն հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիր է, Եվրոպայի առաջնության և Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի հավաքականի հետ, ինչպես նաև Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։ Նա համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ իր կարիերայի ընթացքում խփելով ավելի քան 900 պաշտոնական գոլ։ Այս մրցաշրջանում նա խաղում է «Ալ-Նասրի» կազմում Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նա նաև գլխավորում է գոլերի մրցավազքը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու