Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում
Բլոգոսֆերա
Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին: «Չկամեցողները չեն կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,-գրել է երգիչը:
Նա գրառմանը կից հայկական եռագույնով սիրտ պատկերող լուսանկար է տեղադրել:
Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը։ Նա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ մայիսի 27-ին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:
Էլթոն Ջոնը հյուրընկալվել է նաև ՀՀ նախագահական նստավայրում, ինչպես նաև ընթրիք է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»