Հասկանալի չէ, թե Շաբոյանը Նոր Հայաստանում բացի իր պաշտոնը թողնելուց ինչ պետք է անի. Դավիթ Խաժակյան
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետարանի ԵԼՔ-ի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ պարոն Փաշինյանը գրառում կատարեց՝ խոսելով արհեստական թանկացումներից։
Օրենսդրության մեջ դա գնի չհիմնավորված բարձրացումն է, որի վերահսկման պետական լիազոր մարմինն է ՏՄՊՊՀ-ն իր ղեկավար՝ Հանրապետական կուսակցության անդամ, վերջերս քար լռություն պահպանող Արտակ Շաբոյանի գլխավորությամբ։
Պարզ է, որ ժամանակին Շաբոյանի թիվ 1 գործառույթը եղել է ապրանքային շուկայի որևէ փոփոխության «օբյեկտիվ հիմնավորումներ» ներկայացնելը։ Հասկանալի չէ, թե Շաբոյանը Նոր Հայաստանում բացի իր պաշտոնը թողնելուց ինչ պետք է անի։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»