ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է որսի համար չթույլատրվող մեծ ճուռակի հետ լուսանկարված անձին
Հայաստան
EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերը լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։
Համաձայն Արգիշտիի հայտնածի, ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։ Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)