Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է
Սպորտ
Թենիսիստ ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը կամային հաղթանակով շարունակում է պայքարը Ուիմբլդոնում:
Կանանց մենախաղի քառորդ եզրափակչում Ուիլյամսը մրցում էր Իտալիայի ներկայացուցիչ Կամիլա Ջորջի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը 3:6, 6:3, 6:4 հաշվով գերազանցեց մրցակցին և դուրս եկավ աշխարհի ամենահայտնի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)