Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 

«Մարտիկ»-ից՝ մարտնչող մարտիկներին

Քաղաքական

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Ստացվում է՝ զինվորներին «օգնելու» նպատակով բացված «Մարտիկ» հիմնադրամը չի գործել ըստ կանոնադրային նպատակների: 

Այն, որ տարիներ շարունակ պահանջվել է ներկայացնել, թե հիմնադրամում կուտակված գումարներով ինչ ծրագրեր է իրագործվել, ինչ գումարներ է ծախսվել բանակի համար, և այն, որ մինչ այս չէր բացահայտվել, վկայում է այն մասին, որ ինչ-որ անձնական շահ կա, որը գերակա է, քան երկրի անվտանգությունը: Սակայն հիմնադրամի վերաբերյալ հարցերն ավելի են խորացել հատկապես 2016–ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ ի հայտ են եկել բանակում առկա տարբեր խնդիրները:

Նկատենք, որ «Մարտիկ»-ի հիմնադիրների ցանկում են Սերժ Սարգսյանը, Սեդրակ Սեդրակյանն ու Արթուր Աղաբեկյանը: Այն հիմնադիրներից բացի ունի նաև հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնց քարոզչությամբ էլ պետք է ավելանա հիմնադրամի մասնակիցների թիվը: Այսպիսով, նրանց թվում են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Հատկանշական է նաև, որ ըստ կանոնադրության՝ հիմնադրամի գումարները կարող են ծախսվել միայն Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պաշտպանության նախարարի համաձայնությամբ:

«Քրեական գործ են հարուցել, լավ են արել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԼՂ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով ավել որևէ բան ասել։

Նշենք, որ դեռևս 2011թ.-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատի էր տվել «Մարտիկ»-ին: Այն Արդարադատության նախարարությունից պահանջում էր տրամադրել հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների օրինակները, որն այդպես էլ չի ստացվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ հատկանշական է, որ «Մարտիկ»-ը հիմնադրվել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և նրա տեղակալ Արթուր Աղաբեկյանի քավորությամբ:

«Պաշտոնական անձինք ստեղծել են մի հիմնադրամ և ստիպել զինվորներին վճարել իբրև թե կամավորական  հիմունքներով, սակայն հիմնադրամի գումարները զինծառայողներից հավաքվել են հարկադրաբար: Գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելը՝ զուտ գումարները ոչ արդյունավետ օգտագործելու համար՝ որակում եմ գլխավոր հանցագործությունը կոծկելու անգրագետ մոտեցում: Բարի լինեն՝ կարևոր խնդիրը՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, մարդկանց ստիպելու միջոցով գումարներ հավաքելու հիմքով քրեական գործ հարուցեն: Պետք է ի վերջո պարզվի՝ որտեղ է հիմնադրամը ծախսել գումարները: Իսկ Սեդրակյանի հեռացումը պայմանավորել «Մարտիկ» հիմնադրամով՝ կլիներ քավության նոխազի տարբերակը:»,- ասաց Սաքունցը: 

Ըստ նրա՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն «Մարտիկ»  հիմնադրամի հիմնադիրները՝ Սերժ Սարգսյանը, Արթուր Աղաբեկյանը. «Այդ կոռուպցիոն մեխանիզմն իրենք են հիմնադրել, որին հետևեց մյուս նմանատիպ հիմնադրամների ստեղծումը, այսինքն՝ այն կոռուպցիոն վարակիչ գաղափար է, որի օրինակը ցույց են տվել հենց նրանք՝ Պաշտպանության ն:ախկին նախարարն ու տեղակալը: Բացառիկ թույլիկ, խղճուկ այդ մոտեցումը, քավության նոխազների միջոցով պատասխանատվությունից խուսափելու, սովորական հանցագործություն կատարած անձի հոգեբանական խղճուկ վարքագիծն ուղղակի ապշեցուցիչ է: Հռետորական հարց՝ դուք էիք, հա՞ հայրենասիրությունից խոսում, ամո՛թ է»:

Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է կոռուպցիոն մեխանիզմի հիմնադիրները պատասխանատվության ենթարկվեն, որից հետո դրվի նպատակահարմարության հարցը՝ լուծարե՞լ հիմնադրամը, թե՝ ոչ:

Հիշեցնենք՝ պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26.191.377 ՀՀ դրամի։ Այդպիսով, խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախելԼիտվան փակել է Շենգենյան գոտի մուտքը իր տարածքով համատեղ ռազմական գործողության մոտ 600 մասնակիցների համարՉինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակըՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոցԼավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունըՆավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարՃապոնիան և Միացյալ Նահանգները զորավարժությունների ժամանակ կտեղակայեն Typhon համակարգըԸնտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է, ինչը կորցնել չենք կարող․ ՆԳՆ (տեսանյութ)Ուկրաինայի ՊՆ-ն հաշվարկել է ԶՈւ շաբաթական կորուստները Հյուսիսային ռազմական շրջանումԲլոգերը թվարկել է կանանց համար «ամենաանիմաստ» հայտնի իրերըՌումինիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է պաշտպանական ծախսերի արագ աճի մասինԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վարակի ավելի քան 750 կասկածելի դեպքի մասինԱՄՆ-ը հայտարարել է՝ Եվրոպայում զորքերի ռոտացիան «պատժիչ քայլ» չէՇակիրան կստանա 55 միլիոն եվրոՀունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՄադյարը անսպասելիորեն խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան ՋալալիԿրեմլը Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը «սարսափելի հանցագործություն» է անվանելՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջԻնչպես է Ֆրանսիան փորձում ազդել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման վրաԸնտրությունների օրը չեն բացառվում՝ կրակոցներ, անկարգություններ, ծեծկռտուք,զոհեր․պետք է պատրաստ լինել Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողիցԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում շրջադարձային պահ է․ SohuՌուսաստանի ԿԲ-ն բացատրել է Euroclear-ի դեմ դատական որոշումն անհապաղ կիրառելու պահանջըՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ԱրկտիկայումՔՊ-ն՝ 38 տոկոս․ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում անցողիկ շեմը․ ամերիկյան IRI-ի սոցհարցման արդյունքներըԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ ԼավրովՀանրապետության օրվան նվիրված զորահանդես սիրով կսպասենք. բոլորիդ Պապիկյան (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին և անվնաս տեղափոխել ծնողների մոտՈրպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Լինա ՀակոբյանըԱրցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Եվրոպան վախենում էր ԱՄՆ-ի՝ Իրանին միջուկային հարվածից․ ԶԼՄԵրևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոցԻրանի գերագույն առաջնորդ Խամենեին արգելել է ուրանի արտահանումը երկրից․ ReutersՊուտինը նոր նշանակում է կատարել Անվտանգության խորհրդումՍիխարուլիձեն մեկնաբանել է Ալեքսանդր Պլյուշչենկոյի՝ Ադրբեջան տեղափոխվելու որոշումըԽոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ 12 վիրավորների մեջ կան երեխաներ Ուկրաինայում խոսում են Զելենսկու իշխանությունից հեռացման նախապատրաստության մասինՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացմանը․ կատարվում է նախաքննություն (տեսանյութ)Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումՄիացյալ Նահանգները մտադիր է մաքսատուրքեր սահմանել ռուսական պալադիումի վրա«Պապոյանը գլուխը պատին է տալիս, բոլորը խաբում են… բանկրոտ ենք, ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք». ծաղկագործՆյու Յորքի քաղաքապետը ջրհեղեղներից հետո մեղադրել է գլոբալ տաքացմանըԻշխանափոխությանը պետք է հաջորդի ընդդիմափոխությունը․ չեմ բացառում՝ ինձ էլ ասեն լրտես․Պետրոսյան Ֆրանսիայում գնահատել են Մերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալՌուբիոն մեկնաբանել է Հորմուզի միջով անցման համար Իրանի սահմանած վճարըԼեհաստանում հազարավոր ամերիկացի զինվորականներ կտեղակայվեն․ Թրամփ«Վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում». Հակոբ Արշակյան
Ամենադիտված