Տարիքն այս պահին չի համապատասխանում, բայց քաղաքապետի ընտրությունների ժամանակ կհամապատասխանի
Քաղաքական
Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո համացանցում բուռն քննարկվում էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի անունը՝ որպես քաղաքապետի թեկնածու: Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր նույնիսկ օնլայն հարցում են անցկացրել, թե ում են նախընտրում տեսնել այդ պաշտոնում՝ Թեհմինա Վարդանյանի՞ն, թե՞ Զարուհի Փոստանջյանին:
Թեհմինա Վարդանյանը «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը ևս իր քաղաքապետի թեկնածու լինելու մասին համացանցից է տեղեկացել և դրանից անականկալի է եկել:
«Երբեք հավակնություներ չեմ ունեցել քաղաքապետի պաշտոնի: Սա երևի քաղաքացիների որոշակի զանգվածի ցանկությունն է: Իհարկե, անչափ հաճելի է՝ սա մեկ տարվա աշխատանի արդյունքն է»,-ասաց Վարդանյանը:
Նա ասաց, որ տեսել է օնլայն հարցումը, սակայն ցուցանիշներն իր մոտ չեն երևում, քանի որ չի քվեարկել:
Անդրադառնալով Անի Սամսոնյանի հայտարարությանը, որ իր տարիքային չափանիշները չեն համապատասխանում քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար, Վարդանյանն ասաց. «Այո՛, այս պահին իմ տարիքը չի համապատասխանում: Սեպտեմբերի 4-ին նոր 30 տարեկան եմ դառնում: Այս պահին չեմ համապատասխանում, բայց դա չի նշանակում, արտահերթի ժամանակ չեմ համապատասխանի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)