Նեյմարից ավելին էինք ակնկալում. Ռոնալդո
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է Նեյմարի ելույթներին Մունդիալ 2018-ում:
«Պետք է խոստովանեմ` մենք Նեյմարից ավելին էինք ակնկալում, չէ՞ որ նա հավաքականի գլխավոր հարձակվողն է: Բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Դեռևս չեմ խոսել նրա հետ, բայց ակնհայտ էր, որ նա տխրել էր: Չգիտեմ` դա պայմանավորված է նրա վնասվածքի՞, թե՞ մեկ այլ բանի հետ:
Այս աշխարհի առաջնությունը Նեյմարին շատ բան պետք է սովորեցնի: Նա երիտասարդ է և տաղանդավոր, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում ունի»,-Ռոնալդոյի խոսքը մեջբերում է AS-ը:
Բրազիլիայի ընտրանին Մունդիալ 2018-ում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց Բելգիային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)