Մենք չենք եփել այս ճաշը․ Արտակ Զեյնալյան
Քաղաքական
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 7 օրինագիծ։ Հիմնական զեկուցող՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
Նախարարն անդրադարձավ վերջերս կատարված Հարկային օրենսդրության փոփոխությանը, որով բանկերին հնարավորություն տրվեց ազատել վարկառուներին կուտակված տույժ-տուգանքներից։ Այս առումով՝ նախարարը նշեց, որ քաղաքացիների հաշիվների վրա դրված կալանքներն ավտոմատ կբացվեն։
«Հաշվի վրա դրված կալանքների համար անձինք որևէ գործողություն ծավալելու կարիք չունեն, կալանքներն ավտոմատ դուրս են գալու»,-ասաց նախարարը։
Արտակ Զեյնալյանը Խոսեց նաև «բարեխիղճ քաղաքացիների» մասին՝ իրավիճակը համեմատելով քրեաիրավական հարաբերությունների հետ։
«Իսկ բարեխիղճ նստածների, բարեխիղճ դատապարտյալների հետ ինչպե՞ս անել։ Համաներումն այսպիսի հատկություն ունի։ Միշտ այս հարցն առաջանում է»,- նկատեց Զեյնալյանը։
Արտակ Զեյնալյանը հավելեց նաև, որ վարչական խախտումների վճարման եղանակներն էլ են փոխվելու, և դրա համար միջոցներ արդեն ձեռնարկվում են։
«Վարչական խախտումները չեն լինելու պետության բյուջեն լցնելու միջոց։ Մենք չենք եփել այս ճաշը, բայց մենք պատրաստ ենք այն վերացնել»,-ասաց նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)