Դավիթ Թորոսյանը` Գոռ Երիցյանի առաջիկա մենամարտի մասին
Սպորտ
Հուլիսի 28-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը կանցկացնի իր 7-րդ մենամարտը: Այս անգամ Գոռի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ալի Ֆունեկան է:
«Հակառակորդը բավականին լուրջ մրցակից է: Նա 50-ից ավել մենամարտեր է անցկացրել: Մենք այլ տարբերակ չունեինք: Միջին կարգի բռնցքամարտիկները նայում են Գոռի անցած ճանապարհին և չեն ցանկանում մենամարտել: Այդ պատճառով ստիպված ենք փորձառու բռնցքամարտիկի հետ մենամարտել: Այս մարտը բաղկացած է լինելու 10 ռաունդից, և սա օրվա գլխավոր մենամարտն է լինելու: Պատրաստվում ենք ըստ ծրագրի: Ուսումնասիրել ենք մրցակցի ոճը և գիտենք ինչի վրա պետք է աշխատել: Մենք այդ մոդելի բռնցքամարտիկ չունենք, սակայն անում ենք առավելագույնը, որը Գոռը լավագույնս պատրաստ լինի»,- Punch Boxing Armenia-ի հետ զրույցում ասել է մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Գոռ Երիցյանը նախորդ 6 մենամարտերը հաղթել է նոկաուտով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)