Արմեն Աշոտյանը դժգոհ է կառավարության աշխատակազմից
Քաղաքական
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նկատեց, որ կառավարության աշխատակազմը փաստաթղթաշրջառանությունը չի կատարում ժամանակին։
«Հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել նախագծերն ԱԺ: Առնվազն այս երկու նախագծերը չեն քննարկվել և մեր հանձնաժողովի կարծիքը չկա»,-ամբիոնից հայտարարեց Աշոտյանը։
Նկատենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանժնաժողովը այսօր՝ մինչ արտահերթը, հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ քննարկելու երկու օրինագծերը, բայց նախագծերը կառավարությունն ուղարկած չի եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)