57-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մելքումովի 72/1 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)