Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ
Քաղաքական
Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ՀՀԿ-ն քննարկում չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Մենք նման քննարկում չենք ունեցել. երբ քննարկենք, այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ասաց նա:
Իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը վայելում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց, որ ՔՊ-ն Երևանի ավագանում մեծամասնություն չունի:
Հարցին՝ ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, Բաղդասարյանն ասաց. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Այս օրերին քաղաքապետի թեկնածուի անուններ են շրջանառվում են, բայց թե ով կփոխարինի նրան, դեռեւս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)