ՊԵԿ նախագահի տեղակալը ԱՄՆ-ում ձերբակալված է եղել
Քաղաքական
ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, համացանցում տարածված տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում դատապարտվել է: Գործի մանրամասների մասին ժամանակին գրել են ամերիկյան պարբերականներ: Արա Գաբրիելյանը, ում մասին պատմվում է հոդվածներում, փաստորեն, բավականին խանդոտ է եղել։
Ամերիկյան Fox News պարբերականը գրել է, որ 2004 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել էր 32-ամյա հայազգի Արա Գաբրելյանին. նա GPS-ի միջոցով նախկին ընկերուհուն է հետապնդել։ Արա Գաբրիելյանը տեղորոշման համակարգն ամրացրել էր տվյալ կնոջ ավտոմեքենային։ Հետագայում 500 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ են արձակել։ Նշվում է նաև, որ Գաբրիելյանը մոտ 6 ամիս սպառնացել է սպանել թե′ իրեն, թե′ նախկին ընկերուհուն։
Լուրի իսկության մասին որևէ տեղեկատվություն ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ղեկավար Լուսինե Մկրտչյանի հետ, ով նշեց, որ անհատի անձանական կյանքին խառնվելն այս պահին ճիշտ չեն համարում, այս հարցում կլինեն ձեռնպահ և առայժմ որևէ մեկնաբանություն չեն տա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)