Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է 

Մենք ընդդիմանալու ենք. եկեղեցին դեմ է, Վեհափառ Հայրապետը դեմ է...

Քաղաքական

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ խտրականության հոդվածում։ Առաջարկը հետևյալն է․ քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Սա նշանակում է, որ նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հովանու ներքո, այս խմբի ներկայացուցիչների մազին դիպչողը խստորեն կպատժվի: Օրինակ՝ սեռը փոխածներին ու նման տեսակներին վիրավորողները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրևորողները կարող են պատժվել մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Ի դեպ, նման ազատազրկում սպառնում է նաև իքս խմբի անդամներին գործի չընդունած գործատուներին: 

Նկատենք, որ սա օրենքի նախագիծ է, որը, չնայած անցած տարի է առաջարկվել, սակայն ոչ ոք այն չեղյալ չի համարել։ Ավելին՝ նախագիծն անցել է քննարկման փուլը և պատրաստ է մտնել ԱԺ։

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  Արդարադատության նախարարության այս առաջարկի վերաբերյալ բացասական արտահայտվեց: Նա նշեց՝ եթե այդ առաջարկին տրվի քարոզչական կամ իրավական գործընթաց նոր իշխանությունների կողմից, ապա ինքն ու իր ընկերները կարձագանքեն՝ կախված նրանից՝ այն կյանքի կկոչվի՞, թե՝ ոչ:

Հայկ Նահապետյանը, սակայն, նկատեց նաև, որ նախաձեռնության հիմքը դրվել է դեռևս նախորդ իշխանությունների և նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրոք: 

«Ոչ միայն օրենքը պետք է չընդունվի, այլև այս ամենի դեմն առնելու համար պետք է ընդունվի քարոզչությունն արգելող օրենք. մեր արժեհամակարգին հարիր չէ դա:  ԼԳՏԲ-ի վերաբերյալ տարբեր երկրների բնակիչների կեցվածքը իմանալու համար ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի հարցումների հիման վրա, այդ երևույթի դեմ արտահայտվածների ամենաբարձր ցուցանիշն ունեցել է Հայաստանը, որի բնակչության 98%-ը դեմ է արտահայտվել: Ես չգիտեմ՝ այդ երկու տոկոսը ինչպես են հաշվել, որովհետև ես այլ պատկերացում ունեմ և կարծում եմ երկու տոկոսը բավականին մեծ թիվ է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ քարոզչություն էր նաև վերջերս պաշտոնական հրավերով ՀՀ-ում գտնվող Էլթոն Ջոնի այցը. «Անկախ մասնագիտությունից և ճանաչելիության չափից, նա և իր ամուսինը Հայաստանում ներկայացնում էին այլ սեռական կողմնորոշում  ունեցող անձանց քարոզչություն: Այդ անձին հրավիրել էին այստեղ, ով հանդիպում ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, սա ևս քարոզչություն է և անընդունելի»:

Նահապետյանի խոսքով՝ մեզ մոտ 2013թ. ընդունվեց գենդերաին հավասարության մասին օրենքը և սրա հենքի վրա, ընտանիքի մոդելի փոփոխությամբ, առաջարկվում է ուժի մեջ մտցնել ևս մեկ իրավական փաստաթուղթ, որն այս  չարիքի շարունակությունն է. «Եթե ԱԺ-ն վավերացնի և նախագահի ստորագրելուց հետո օրենքն ուժի մեջ մտնի՝ ՀՀ ընտանիքի մոդելը այլևս չի լինի այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, այլ կլինի այդ միջազգային կոնվենցիայում գրված նորմը՝ ընտանիքի մոդելը զուգընկերներն են: 

Մենք ընդդիմանալու ենք. եկեղեցին դեմ է, Վեհափառ Հայրապետը դեմ է: Մեր եկեղեցին, որպես ազգային ինստիտուտ, 1700 տարի կռիվ է տվել մարտահրավերների դեմ, որոնք մեր իսկության, արժեհամակարգին դեմ են եղել»,- ընդգծեց Նահապետյանը:

Նշենք, որ Արդարադատության նախարարության այս առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցիալական ցանցերում, ինչին արձագանքել է նաև նախարար Արտակ Զեյնալյանը. «Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես՝ իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,- գրել է նա։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվել
Ամենադիտված