Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի 

Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի դեմ բողոքի ակցիան շարունակվում է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամներն արդեն երկրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Շնող համայնքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի վրա։ Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀԷԿ–ի կառուցումը բացասական հետևանքներ կարող է ունենալ թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տարածքի զբոսաշրջության զարգացման վրա:

Նախաձեռնության անդամ Վահե Աղամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մեկնակետը եղել է Ախթալայի քաղաքապետարանը, այնտեղից գնացել են Թեղուտ, այնուհետև՝ Ալավերդի, որտեղ փողոցներում քայլերթ են իրականացրել։ Հաջորդ համայնքը եղել է Թումանյանը։

Ալավերդու և Թումանյանի բոլոր առափնյա թաղամասերով շրջել են՝ իրազեկելով մարդկանց Շնողի ՀԷԿ–ի մասին, տեղեկացնելով, թե որտեղ է այն լինելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախաձեռնության անդամները խորհրդակցել են նաև բժիշկների և բնապահպանների հետ։ Բժիշկներն իրենց ասել են, որ գետի ջրի նվազումը համաճարակների վտանգ կարող է ստեղծել, կլինեն ճահճային գոյացություններ, մոծակների թիվը կավելանա։ Ի վերջո ջրի պակասը բերելու է աղիքային հիվանդությունների ավելացման։ Բնապահպաններն էլ նշել են, որ եթե գետն իր հզորությամբ չի հոսում, ջերմաստիճանը ձորում փոխվում է, և գետը, օրինակ, ձմռանը չի սառչում։ Շրջակա միջավայրում օդի ջերմաստիճանը բավական տաք է լինում, մերձարևադարձային գոտի է դառնում։ Զրույցի պահին իրազեկման ակցիան դեռևս շարունակվում էր։ Ակտիվիստները Թումանյան համայնքի փողոցներում բարձրախոսով ներկայացնում էին իրավիճակը, և ըստ Աղամյանի, մարդկանց մեծամասնությունը դեմ է կառուցմանը։

Քաղաքացիների պահանջը մեկն է՝ պետությունն իր էներգետիկ–ռազմավարական ծրագրերից պետք է հանի այս նախագիծը, որը տեղադրված է ՀՀ էներգետիկայի նախարարության կայքում։

«Ուզում ենք այն հանվի, քանի որ այն մեր շահերին ու շրջակա միջավայրին վնաս է պատճառելու։ Եվ մեր պայքարը ոչ թե անձերի, այլ այս ծրագրի դեմ է։ 2017 թ. օգոստոսի 10–ին կառավարությունը թույլ է տվել, որպեսզի այդտեղ աշխատանքներ սկսվեն։ Շարժումը սկսվել է դեռևս այն ժամանակ, պարզապես՝ սոցիալական հարթակում։ Դա առաջին քայլն էր։ Երկրորդ քայլն իրազեկումն է։ Երրորդ քայլը կլինի տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրատների ու ռեստորանների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Դեբեդի չորացումը զգալի վնաս է հասցնելու զբոսաշրջությանը։ Մեր նպատակը ծրագրի հետկանչումն է։

Մենք ունենք պետական ուղղվածություն զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու և, միևնույն ժամանակ, ՀԷԿ–եր կառուցելու պետական ծրագիր։ Այս ՀԷԿ–ը, որ կառուցվելու է զբոսաշրջության կարևորագույն կենտրոն Թումանյանի շրջանում, հակասում է զբոսաշրջության զարգացման ծրագրին։ Վաղվանից (այսօրվանից–խմբ.) արդեն փակ հանդիպումներ են իրականացվելու։ Հանդիպումներ կլինեն նաև Երևանում»,– նշեց նա։

Իրազեկման ակցիայից հետո կառավարության անդամները հավանաբար տեղյակ են խնդրին։ Նրանց կողմից ինչ–որ արձագանք եղե՞լ է հարցին Աղամյանը պատասխանեց, որ ո՛չ, չի եղել, բայց Ալավերդու քաղաքային ավագանին պաշտոնապես որոշում է կայացրել, որ դեմ է ՀԷԿ–ի կառուցմանը։ Ավագանու կողմից դիմում եղել է բնապահպանության նախարարությանը, նշել են, որ սա առաջնային լուծում պահանջող խնդիր է։ Նախաձեռնության անդամներից Ալբերտ Ջավախյանի խոսքով էլ՝ կառավարությունը թույլ է տվել ներդրողների փակ ակումբին կառուցել Շնող ՀԷԿ–ը, որն ընդգրկում է գետի 60 կմ հատվածը։ Ջավախյանը տարակուսում է. «Դեբեդ գետի երկարությունը 80 կմ է, որից 16 կմ–ը հոսում է Վրաստանում, 74 կմ–ը՝ Հայաստանում, որից 60 կմ–ը, ստացվում է, վերանում է»։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս
Ամենադիտված