Սերժ Սարգսյանը բողոքում է, որ հեղափոխության մեղավորը նաև Վլադիմիր Պուտինն է. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է․
« Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցների ժամանակ բողոքում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը շարունակ ճնշում էր գործադրում իր վրա, որպեսզի Հայաստանը վերադարձնի ազատագրված հինգ շրջանները, ընդ որում՝ ոչ մի բանի դիմաց:
Նախագահ Սարգսյանն ասում է, որ հեղափոխության արդյունքում Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի անզիջում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հարցով՝ ասելով, թե հարցի լուծմանը պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները:
Հիմա ումից է Պուտինը պահանջելու հինգ շրջանները՝ հարցնում է Սերժ Սարգսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)