Հանրապետականը ցանկանում է ջրհեղեղ ստեղծել. Դավիթ Խաժակյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետարանում կրքերը եռում են: Քննարկվում է քաղաքապետի ընտրության հարցը: Նիստը վարում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արենյանը, ով առաջարկեց արտահերթ ընտրություններն անցկացնել 3 օրից՝ հուլիսի 16-ին: Սա առաջացրեց ԵԼՔ և Եկիր Ծիրանի խմբակցությունների անդամների զայրութը:
Լրագրողների հետ զրույցում ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ՀՀԿ-ի այս քայլն անիմաստ համարեց, զերծ որևէ քաղաքական շահից՝ գտնելով, որ դա արվում է միայն արհեստականորեն իրենց խանգարելու համար: Դավիթ Խաժակյանը նպատակահարմար է գտնում օգոստոսի 8-ը՝ համարելով, որ այդ ժամանակը հազիվ կհերիքի պատրաստվելու համար:
«Եթե հանրապետականն իր կազմից առջարկի հուլիս 16-ին, ապա կնշանակի, որ որոշել են իրենց վիճակը բարդացնել: Այդպիս բան կա՝ հանցանք գործող անձը վերջում հնարավորություն ունի այդ մասին խոստովանել և գործողություններ իրականացնել՝ մեղմացնելու իր կատարած հանցանքը: Հանրապետականին ամենասազական խոսքն է` «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»: Ես չգիտեմ՝ իրենք որոշե՞լ են առաջարվել, թե չէ, բայց այս որոշմամբ ցանկանում են այդ ջրհեղեղը ստեղծել»,- ասաց Խաժակյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)