Քասթինգի ժամանակ իմ բերանը փակել էին պահպանակով․ 50-ամյա դերասանուհին պատմել է ոտնձգության մասին
Բլոգոսֆերա
TMZ-ի փոխանցմամբ, հերթական սկանդալն է բորբոքվել Հոլլիվուդում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել 50-ամյա դերասանուհի Միրա Սորվինոն։ 35-ամյա դերասան Քրիստոֆեր Բակուսի կինն «Օսկար» էր ստացել Mighty Aphrodite ֆիլմում իր դերի համար։
«Հզոր Աֆրոդիտան» պատմել է ոտնձգության դեպքի մասին, որը տարիներ առաջ տեղի էր ունեցել իր հետ։
Դերասանուհին հայտնել է, որ երբ ինքը 16 տարեկան էր, եկել էր լսումների՝ սարսափ ֆիլմում ինչ-որ դերի համար։
Նկարահանման հարթակում դերասանուհուն, որն ի դեպ, մինչ այդ ոտնձգության մեջ էր, մեղադրել նաեւ Հարվի Վայնշթեյնին (դերասանուհին պատմել էր 90-ականների սկզբին ռեժիսորի կողմից ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին) քասթինգ տնօրեններից մեկը կապել է աթոռին, ուժեղ հարվածել ձեռքին, իսկ հետո․․․ փակել նրա բերանը պահպանակով։ Եվ սա արվել էր այն բացատրությամբ, որ այսպես դերասանուհին ավելի շատ կվախենա եւ լավ կհասկանա իր դերը:
«Դա այնքան ոչ ադեկվատ էր։ Ու ի՞նչ գործ ուներ պահպանակը նրա գրպանում քասթինգի ժամանակ»,- հիշում է դերասանուհին, չնշելով սակայն, թե ում մասին է խոսքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)