«Մտել են պաշտոնավազքի մեջ. մենք պետք է երկրապահը վերականգնենք». Սասուն Միքայելյան
Քաղաքական
«Ես ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ չունեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ նախագահի թեկնածուին ինքը չի որոշում՝ անդամներն են որոշում, ովքեր համագումարում կառաջադրեն իրենց թեկնածուին, ուստի դժվարացավ ասել՝ արդյոք Արամ Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի՞, թե՞ ոչ:
«Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրվի: Ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում. 2004թ.-ին, որ տեսա, որ երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետև անհնարին էր այդտեղ բան ուղղել»,- նշեց Ս. Միքայելյանը:
Պատգամավորը կոչով դիմեց նաև իր մարտական ընկերներին. «Մտել են պաշտոնավազքի մեջ: Մենք պետք է երկրապահը վերականգնենք»,-ասաց Սասուն Միքայելյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)