Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է 

ՀՀԿ-ն սրո՞ւմ է իրավիճակը

Վերլուծական

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ընդունվեց։ Նոր քաղաքապետի ընտրության երկու հնարավոր սցենար կա։ Օրենսդրական պահանջով քաղաքապետն ընտրվում է ավագանու գործող կազմից, իսկ եթե թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված միակ թեկնածուն չի ստանում բավարար քանակությամբ կողմ ձայներ, անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։

Եթե գնում ենք առաջին սցենարով, ապա ցանկացած պարագայում ունենում ենք վստահության խնդիր։ ՀՀԿ խմբակցությունում կան փորձառու գործիչներ, ովքեր տիրապետում են կառավարման մեթոդներին, գործադիր աշխատանք կատարելու, կազմակերպելու հմտություններ ունեն, օրինակ՝ հենց Կամո Արեյանը, ով տասը տարուց ավելի է՝ զբաղեցնում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ ՀՀԿ-ն, սակայն, լեգիտիմության լուրջ խնդիր ունի։ Հանրությունը մերժողաբար է տրամադրված Հանրապետական կուսակցության նկատմամբ՝ համարելով, որ կուսակցությունն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ։

Ավագանու «Ելք» խմբակցությունում չկան լուրջ քաղաքական լիդերներ, գործիչներ, որ կարող են հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Ավագանու այն գործիչները, որ կարող էին ընդունելի լինել այդ պաշտոնում, տեղափոխվել են Ազգային Ժողով կամ նշանակումներ են ստացել գործադիրում։ Եվ պատահական չէ, որ «Ելք»-ն առաջարկում է գնալ իրադարձությունների զարգացման 2-րդ սցենարով՝ գալ համաձայնության քաղաքապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ եւ կազմակերպել ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավագանիում ներկայացված երրորդ քաղաքական ուժը՝ «Երկիր Ծիրանի»-ն,  կարող է առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Դա, սակայն, կլինի սոսկ առաջադրում՝ առանց որեւէ ակնկալիքի։ Չի կարող 65 հոգանոց ավագանիում երեք կողմնակից ունեցող քաղաքական ուժը քվեարկությունում հաղթել, հատկապես, որ ժողովրդի աջակցության տեսանկյունից էլ տվյալ գործիչը ոչ միարժեք է ընդունվում։

Թավշյա հեղափոխության օրերի՝ Փոստանջյանի գործունեությունը լուրջ քննադատությունների է ենթարկվել։ Նրա թեկնածությունը հավասարապես մերժելի է ավագանու թե՛ ՀՀԿ, թե՛ «Ելք» խմբակցությունների համար։ Եվ վերջապես, կա խնդրի առավել քաղաքական կողմը։ Այսօրվա Երեւանի ավագանին չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակությամբ, ազդեցիկությամբ պակաս չէ նախարարի քաղաքական պաշտոնից, ուրեմն եւ պետք է ամեն ինչ անել հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող, լեգիտիմ քաղաքապետ ունենալու համար։ Այդ տեսանկյունից՝ միանշանակ ճիշտ կլինի ավագանու նոր ընտրության կազմակերպումը։ Այստեղ հավակնություններ կարող են ունենալ ավագանու այսօրվա կազմում չընդգրկված կուսակցություններ։ «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն իսկ բարձրաձայնել է ընտրությանը մասնակցելու մտադրության մասին։ ՀԱԿ-ն է տարբեր առիթներով հայտարարել, որ նոր Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման նախադրյալներ կան, եւ իրենք կմասնակցեն բոլոր տեսակի ընտրություններին։ Թեպետ, երեւանցին կարող է հիշել ՀԱԿ-ի վերաբերմունքը 2009-ի ավագանու աշխատանքներին, երբ այդ քաղաքական ուժը, հաղթահարելով անհրաժեշտ շեմն, այդպես էլ մինչեւ վերջ բոյկոտեց ավագանու աշխատանքները՝ տեղ չհասցնելով իր ընտրողների պատվիրանները։

Նոր Հայաստանում լուրջ դերակատարում կարող են ունենալ նաեւ նոր քաղաքական ուժերը։ Սպասելի է, որ դաշտի թարմացումը սկսվի հենց Երեւանի ավագանու ընտրություններից։ Բնակչությունը կարող է վստահել հայտ ներկայացնող նոր քաղաքական ուժերին, որոնց առաջնորդների կենսագրության մեջ սեւ բծեր չկան, որոնք նախկինում չեն արատավորվել։ Ավագանու արտահերթ ընտրության անցկացմանը կարող է խանգարել մեկ հանգամանք, միայն՝ եթե ՀՀԿ-ն որոշի թեկնածու առաջադրել եւ անցկացնել։ ՀՀԿ-ն «Ելք»-ի առաջարկած մեխանիզմը մերժելու քայլ այսօր արդեն արեց՝ քվեարկությամբ անցակցնելով քաղաքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստն անցկացնել ոչ թե օգոստոսի 8-ին, այլ հուլիսի 16-ին։ ՀՀԿ-ն, այսպիսով, կա՛մ թեկնածու է մտադիր առաջադրել, կա՛մ պարզապես ազդեց ավագանու արտահերթ ընտրության ժամկետի վրա։ Եթե ավագանու գործող կազմից քաղաքապետ չընտրվի, ուրեմն արտահերթ ընտրությունները կկայանան օգոստոսի վերջին, առավել նպատակահարմար սեզոնի՝ սեպտեմբերի փոխարեն։ Եթե ՀՀԿ-ն փորձի քաղաքապետ ընտրել գործող կազմից, ապա նոր հարցեր էլ են առաջանալու՝ կարողանալո՞ւ է նա աշխատել գործող կառավարության հետ՝ չունենալով բնակչության աջակցությունը։ Համենայն դեպս, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահաբար հայտարարեց, որ թեկնածու առաջադրելու դեպքում ՀՀԿ-ն կբարդացնի իր իսկ վիճակը։

Վարդան Վարդանյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվել
Ամենադիտված