Ջասթին Բիբերն իր հարսնացուին կես միլիոն դոլար արժողության մատանի է նվիրել
Բլոգոսֆերա
TMZ-ը գրում է, որ Ջասթին Բիբերը վերջերս իր ընկերուհուն՝ 21-ամյա Հեյլին առաջարկություն է արել։ 24-ամյա կանադացի երգիչը դրական պատասխան է ստացել, ու չնայած հարսանիքի պաշտոնական օրը հայտնի չէ, մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ այն սեպտեմբերի սկզբին է ծրագրված։
Իր ընկերուհուն Ջասթինը ամուսնության առաջարկություն էր արել Բահամյան կղզիներում, բայց դրանից մի քանի շաբաթ առաջ նա Նյու Յորքում մտել էր Solow& Co ոսկերչական բուտիկ (ոչ բոլոր հասարակ մահկանացուները կարող են մտնել այնտեղ), որը նրան խորհուրդ էր տվել իր մենեջերը։
Ջասթինը 6 ու 10 կարատանոց ադամանդներով մատանի էր պատվիրել՝ վճարելով կես միլիոն դոլար։
Այդ մատանին բերել էին նրա հյուրանոց Բահամյան կզղիներ մեկնելու նախօրեին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան