Nissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը
Բլոգոսֆերա
Luxury Launches կայքը գրում է, որ Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության փոխնախագահ Ալֆոնսո Ալբաիսան հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտային մեքենան:
Ալբաիսան այս մասին ասել է GT-R մոդելի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ ներկայացված Nissan GT-R50-ի շնորհանդեսի ժամանակ: Հայտնի է, որ մեքենան արժե 1,06 մլն դոլար, այն արտադրվել է 50 օրինակով:
Ինչ վերաբերում է Ալբաիսայի խոստացած ամենաարագընթաց սպորտքարին, ապա այն ստեղծվելու է GT-R-ի հիմքով և կներկայացվի 2021թ.:
Nissan-ի փոխնախագահն ընդգծել է, որ նորույթն ամենաարագը լինելու համար պարտադիր չէ, որ ամբողջովին էլեկտրական լինի:
Նշվում է, որ ներկայիս սերնդի GT-R-ը համալրված է 565 ձիաուժ հզորությամբ շարժիչով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)