Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

Հեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելու

Բլոգոսֆերա

Լուսինե Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Բարի լույս, մարդիկ... ֆեյսբուքից գարշահոտություն է հորդում, տհաճ է, բայց պարզաբանեմ, գուցե լինեն մարդիկ, որոնց մտածելու տեղիք կտա գրածս, եթե չալարեն ու մինչև վերջ կարդան. երկար եմ գրելու:

Հեղափոխության (ով ասում է զուտ իշխանափոխություն էր, հեղափոխություն չէր, իրենցից էլ զգույշ եղեք) առաջին կեսին դրսում մարդիկ էին, որոնք կոնկրետ պայքարում էին, դա կասկած չի հարուցում: Ամսի 24֊ից սկսած, երբ շրջում էի հրապարակում, մերթ ընդ մերթ սկսում էին աչքիս երևալ դեմքեր , որոնց ներկայությունը (մարդկանց քանակի առումով) բոլորին ուրախացնում էր, ինձ՝ մտահոգում։ Մայիսի 2֊ից սկսած՝ նրանք ավելի շատ էին ու ակտիվ։ Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք «մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել», քննադատություն պիտի լինի, որ օգնի պետությանը և այլ անհեթեթություններ... շատ արագ եք համոզվում ու հեղափոխվում, սիրելիներս: Դա նորմալ է, որովհետև հիշեք, թե տասնյակ տարիներ ովքեր են եղել ձեր կրթության նախարարներն ու իշխանավորները , ռեալ գնահատեք ձեր կրթության և ընդհանուր մակարդակը և կհասկանաք: Դուք մեղավոր չեք։ Դուք մեղավոր եք, որ այսօր էլ չեք ուզում փոխվել, չեք ուզում պահել ձեր իսկ կերտած հաղթանակը։ Ձեզ շեղելը մեկից մեկ է:

1. Երբ սկսում եք մի թեմայով ոգևորվել, մի հատ կանգ առեք ու մտածեք ֊արդյո՞ք դուք ինքնուրույն եք դրան եկել, թե՞ մի տեղ կարդացել եք կամ մեկի հետ քննարկել եք։ 

2. Երբ ինչ֊որ մեկից հիասթափվում եք, մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք դուք ձեր աչքով որևէ բան տեսել եք կամ անձամբ իրենից լսել եք, թե՞ մի տեղ կարդացել եք կամ որևէ մեկը ձեզ հետ քննարկել է, ձեզ պատմել է:

3. Երբ ձեզ համոզում են, որ Սորոսը կամ ԼԳՏԲ թեման այս կառավարության հիմնական շարժիչ ուժն են, մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք ինքներդ ձեր աչքով տեսել եք, վստահ ե՞ք որ նախորդը մաքուր էր առաջինի մասով, անձամբ տեղյակ ե՞ք, թե էլի կարդացել ու անվերապահորեն հավատացել եք:

4. Եթե գիտեք, որ որևէ հերոս ասել է որևէ արտահայտություն «մի պահ կանգ առեք ու մտածեք֊արդյո՞ք ինքներդ ձեր ականջով լսել եք դա, թե՞ ...» 

5. Երբ որևէ մեկի դեմ կոնկրետ հարձակում ու ոչնչացում է լինում, որին դուք ջերմեռանդորեն մասնակցում եք, մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք դա ձեզ պետք է, իսկ հետո՞ ինչ է լինելու, արդյո՞ք դուք անթերի եք, և եթե դուք լինեիք իր տեղում, արդյո՞ք կխուսափեիք հետևանքներից։ 

6. Երբ ինչ-որ պաշտոնյայի 100 տարի առաջ գրած քոմենթներն եք հրպարակում, անցյալն եք փորփրում ու տժժժում, մի պահ կանգ առեք ու մտածեք՝ արդյո՞ք դուք ինքնուրույն եք մտահղացել, թե՞ սովորել եք ինչ-որ մեկից: Փորձեք հիշել ձեզ մի քանի տարի առաջ նույն կերպ էի՞ք մտածում, թե փոխվել եք... եթե նույնն եք, ապա դուք շատ լուրջ խնդիրներ ունեք, ձեր աճը կանգ է առել:

7. Երբ ինչ-որ մեկի տարածած տեղեկությանն ու մեկնաբանությանը անվերապահորեն հավատում եք ու սկսում եք բութ գործիքով մոՌթել, հենց այդ պահին հիշեք,որ դուք քրիստոնյա հայ եք, հնարավոր է` ինքն էլ, որ Քրիստոսը չի ասել , թե երբ մի այտիդ հարվածում են, քացու տակ գցիր, իմ իմանալով`այլ բան է ասել ... ու մտածեք, որ հնարավոր է մի օր բախվեք դաժան ճշմարտության հետ ու ձեզ վատ զգաք, որովհետև սուտը երկար չի տևում, իսկ մարդն իր ասած կամ արածի համար պատասխան է տալու վաղ թե ուշ , նույնիսկ եթե խորապես զղջացել է: 

8. Խոսքը, գրածը կարևոր բան է, բայց նայեք գործերին, փաստերին, ես կարող եմ ձեզ վիրավորել, բայց լավ բան անել ձեզ համար, կարող եմ ձեզ գուրգուրել իմ գեղեցիկ խոսքերով, բայց, քանի դեռ դուք վայելում եք իմ հաճոյախոսությունները, մի վնաս տամ:

9. Եթե անգամ ձեզ հարազատ մեկն է ձեզ հետ կիսվել իր մտահոգություններով, մի պահ կանգ առեք և մտածեք, որ հնարավոր է ինքն էլ ինքնուրույն դրան չի եկել, իրեն էլ են աննկատ ուղղորդել, մի քիչ կասկածամիտ եղեք 
մանիպուլյացիան հզոր գործիք է, դրա զոհը չդառնալու համար պետք է ապավինել միայն սեփական ուղեղին և տրամաբանությանը, դա հեշտ չի, բայց անհնարին էլ չի:

Վերջերս մի տեղ քոմենթ կարդացի, որ ինձ ճանաչող մեկը գրել էր, թե ես շատ լավ աղջիկ էի , մինչև մի օր Սվիտալսկին ինձ նկատեց՝ այսպես են ծնվում լեգենդները, տեսնես Սվիտալսկին ինձ գոնե հիշո՞ւմ է, դա դեռ ես, բա հիմա պատկերացրեք ավելի լուրջ մարդկանց շուրջ ինչպես են սկսվում խոսակցությունները, որոնք դուք հալած յուղի տեղ եք ընդունում:

Այդքան մեծամիտ մի եղեք, տեղ թողեք, որ հանկարծ կարող է ստացվի, որ սխալվել եք, դա նորմալ է, բնական է... մեզանից և ոչ մեկ ամենագետ չէ, ամենագետներ չեն լինում ընդանհրապես... անգամ հին աստվածները սխալվեցին 
Այսպես կարող եմ անվերջ շարունակել:

Հիմա աշխատանքից ուշանում եմ, հնարավոր է՝ update անեմ ու էլի կետեր ավելացնեմ, դեռ էսքանը կարդացեք, մինչև հասնեմ տեղ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված