Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի. Աստղիկ Ավետիսյան
Բլոգոսֆերա
Հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը գրում է.
Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի
Այսօր գիտական հոդվածիս համար տեղեկատվության ճշտում պետք է անեի և բացահայտեցի, որ Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի: Թվային տեխնոլոգիանների դարաշրջանում ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է: Ես՝ ՀՀ քաղաքացիս, ուզում եմ տեղեկանալ ի՞նչ է իրենից ներկայացնում Հանրային հեռուստառադիոխորհուրդը, ո՞վքեր են անդամները, ե՞րբ են իրականացվում հրապարակային նիստերը: Ի՞նչ գործառույթ է իրականացնում Խորհուրդը: Ի վերջո, գործունեության թափանցիկությունը հանրության վստահության երաշխիքներից է: Փաստորեն, եթե ուզում եք ինչ որ բան ճշտել, պետք է անցնեք ՀՀ նախագահի բոլոր հրամանագրերով, նշանակումներով, հայտարարություններով կամ խորհրդի հաշվետվություններով՝ ստանալու շատ պարզ հարցադրումների պատասխաններ:
Հ.Գ. Խորհրդի հաշվետվությունները տեղադրված են Հանրային ռադիոյի և հեռուստաընկերության կայքէջերում, իսկ խորհրդի մասին միակ պաշտոնական փաստաթուղթը, որը հասանելի է Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքն է:
Հ.Գ. հոդված 30. Խորհրդի գործունեության կարգը
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և նիստերի միջոցով։....Խորհրդի նիստերը դռնբաց են։ Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)