Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք
Բլոգոսֆերա
Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոչ, սա Դուբայը չէ, սա ընդամենը «դուբայացված» Երևանի մի հատվածն է: Ավելի ստույգ՝ ներկայիս Պուշկինի և Տերյանի փողոցների արդեն նախկին պատմական խաչմերուկը, որը հասցրել են բոլոր չորս կողմերից բառացիորեն այնպես իրար կպած նորակառույցներ տնկել, որ անգամ մայթերի համար տեղ չի մնացել: Այնինչ այստեղ դեռևս տարիներ առաջ կանգուն էին 18-19 դարերի և 20-րդ դարասկզբի շենքեր, այդ թվում՝ հանրահայտ Աֆրիկյանների տունը, և այդ ամենը ոչ թե պետք էր այդպես հիմնահատակ ոչնչացնել, այլ ընդամենը՝ փուլ առ փուլ, ժամանակի ընթացքում վերակառուցել՝ ստեղծելով զբոսաշրջիկների համար մի գրավիչ քաղաքային պատմական միջավայր:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը իրավացիորեն նշում է. «Հին շենքերի քանդելը Երևանի պատմական կենտրոնում՝ իրոք անդառնալի կորուստ է մեզ համար: Հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ Երևանը կորցրեց 18-19 դդ. քաղաքային կառուցապատման մի ամբողջ շերտ: Հիմա քաղաքում միայն հատ ու կենտ այդպիսի շենքեր են մնացել՝ թերևս Աբովյան փողոցի շատ փոքր հատվածում է դա երևում: Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)