Օլիգարխների Մոնումենտի տները մի քանի օրով տրամադրեք ֆրանկոֆոն բարձրաստիճան հյուրերին
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի 15-20 տարի առաջ, եթե Հայաստանում որևէ միջազգային մասշտաբային իրադարձություն էր լինում,հյուրերին ներկայացուցչական ավտոմեքենաներով ապահովելու համար (օրինակ S դասի մերսեդեսներով) դիմում էին օլիգարխներին և այդ օրերին նրանցից հավաքում էին բոլոր մեքենաները: Ինչո՞ւ հիշեցի այդ պատմությունը:
Ասում են ֆրանկոֆոնյաի գագաթաժողովն անցկացնելու համար շատ պրոբլեմներ են ի հայտ եկել:
Այդ թվում նաև մոտ 50 երկրների նախագահ-վարչապետների կեցության խնդիր կա: Ասում եմ այդ օրերին երևի մեր օլիգարխների Մոնումենտի (և ոչ միայն Մոնումենտի) տները մի քանի օրով տրամադրենք ֆրանկոֆոն բարձրաստիճան հյուրերին:
P.S. Ասեցի մի փոքր օգնեմ կազմակերպիչներին)))))))))))))»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)