Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Հասարակություն

Հինգ հասարակական կազմակերպություններ (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ,  Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ, Իրազեկ Քաղաքացիների Միավորում ՀԿ) հանդես են եկել հայտարարությամբ.

«Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը եւ կոչ ենք անում Կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։

Իրավունքի արտադատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը ու գործատուների անպատժելիությունը խոցելի ու անպաշտպան են դարձնում աշխատողներին Հայաստանում: Աշխատանքային իրավունքների համակարգային եւ պարբերական խախտումներից զատ, աշխատողների վրա կրկնապատկվում են ճնշումներն ու սպառնալիքները նախընտրական շրջանում կոնկրետ թեկնածուների օգտին ձայներ հավաքելու նպատակով, իսկ աշխատանքը կորցնելու մշտական սպառնալիքը հետ է պահում անձանց իրենց հիմնարար իրավունքները պաշտպանելուց: Նշվածի վառ ապացույց հանդիսացան 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կատարված մի շարք բացահայտումները։

Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակվեցին հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից իշխող կուսակցության օգտին ձայներ հավաքելու վերաբերյալ ձայնագրություններ։ Մամուլում նույն շրջանում տարածվեցին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների վրա գործադրվող ճնշումները՝ ուղղված իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեների ապահովմանը։ Հայաստանում գործող արհեստակցական միությունները, միաժամանակ, օբյեկտիվորեն չեն իրականացնում աշխատողների իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունը։

Առանց համապատասխան կառուցակարգերի ներդրման եւ արդյունավետ հսկողության միջոցների ստեղծման հեղափոխության ձեռքբերումներն ինքնին չեն կարող աշխատողներին պաշտպանել հետագայում նմանատիպ չարաշահումներից։   

Նախկինում գործող Աշխատանքի պետական տեսչությունն իրականացնում էր ստուգումներ, որի ընթացքում բացի խախտումն արձանագրելուց, ուսումնասիրում էր նաեւ խախտման պատճառները եւ գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ  ներկայացնում էր պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ, որոնք կարեւոր ապացույց էին հանդիսանում իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելիս:

2013թ․ պետությունը լուծարեց Աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս գործառույթների մի մասը փոխանցելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում ձեւավորված  Առողջապահական պետական տեսչությանը:

2018թ․ ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, որպես կառավարությանը ենթակա մարմին, գործելու է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը՝ դարձյալ սահմանափակ լիազորություններով:

Գործող Տեսչական մարմինն իր լիազորություններով եւ կարգավիճակով չի համապատասխանում Աշխատանքի Համաշխարհային Կազմակերպության «Աշխատանքի տեսչության մասին» 1947 թվականի Կոնվենցիայի պահանջներին (N81 Կոնվենցիա), որը 2005 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի համար: Չնայած նրան, որ Կոնվենցիայի համաձայն աշխատանքային հարաբերությունների վերահսկման լիազոր մարմինը պետք է ունենա անհրաժեշտ անկախության երաշխիքներ, ինչպես նաեւ ապահովի հսկողություն աշխատանքային ողջ օրենսդրության նորմերի նկատմամբ, առկա Տեսչական մարմինը չի արտացոլում այդ պահանջները:

Անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման խնդիրը նշվել է նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղած կարեւոր առաջնահերթություն GSP+ համակարգի շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված տարբեր կոնվենցիաներից բխող պարտավորություն։ 

Ուստի, պահանջում ենք հիմնել Աշխատանքի Միջազգային Կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջներին համապատասխան լայն լիազորություններով օժտված Աշխատանքի պետական տեսչություն՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության եւ օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ մարմին»,-ասված է հայտարարության մեջ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված