Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Լրագրողներին արգելել են մտնել կառավարության նիստերի դահլիճ. ո՞րն է պատճառը

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության հերթական նիստի օրը, լրագրողներին արգելվել է բարձրանալ նիստերի դահլիճ։ Նրանք անակնկալի են եկել։ Ավելին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից ֆեյսբուքով ուղիղ եթեր են դուրս եկել ու մեկնաբանություններ թողել՝ «վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն արգելում է լրագրողներին տեղաշարժվել կառավարության շենքում», «արհեստական խոչընդոտ նոր կառավարության կողմից. բարի գալուստ նոր Հայաստան», «կառավարությունում նոր բարքեր են, նոր արգելքներ, վարչապետի մամուլի քարտուղարը թույլ չի տալիս բարձրանալ նիստերի դահլիճ, ինչո՞ւ, ի՞նչ օրենքով», ոմանք ավելի հեռու են գնացել, ընդհուպ՝ «բա ու՞ր մնաց հեղափոխությունը... .»։ Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն արգելքի որոշումը պարզաբանել է այսպես. «Անվտանգության ռեժիմը խախտվում է։ Դժվար է վերահսկել՝ ով ուր է գնում շենքում»։

Երկուստեք օրենքի անտեղյակությո՞ւն, թե՞ լրագրողներն արդեն սովորել են հեղափոխությունից հետո տրված ազատությանը և չեն հանդուրժում որևէ արգելք, անգամ՝ օրենքի պահանջով։ Իսկ գուցե կառավարությունում ա՞յլ խնդիրներ կան։ Ի դեպ, ավելի ուշ սոցիալական ցանցերում հրապարակվեց մի լուսանկար. կառավարության շենքի վրա փակցված է պաստառ՝ «Ազատություն նախագահին» գրությամբ։ Խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Թե ինչպես է հայտնվել նրա համակիրների պաստառը շենքի ճակատին՝ առայժմ հայտնի չէ, բայց արդյո՞ք սա է պատճառը, որ կառավարությունում «արտակարգ ռեժիմ» է սահմանվել։

Արման Եղոյանը մի փոքր բացել է փակագծերը. «Անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել` քննարկումների արդյունքում»։ Բայց սա բոլորովին այլ իրավիճակ է, և եթե այն չկրկնվի, արդյո՞ք լրագրողները կարող են շարունակել անարգել մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ։

Հարմար առիթ է հիշեցնելու, որ ՀՀԿ իշխանության օրոք՝ մարտի 23-ին, խորհրդարանն ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» աղմկահարույց օրենքը, ըստ որի՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանի բարի կամքի արդյունքում, օգտագործվելով նույն օրենքի ընձեռած հնարավորությունը, նոր կառավարության առաջին իսկ նիստն անցկացվեց դռնբաց և հետագայում էլ շարունակեց այդ գործելաոճը մինչև այսօր։ Մեջբերում օրենքից. գլուխ 4, հոդված 10-ի 15-րդ կետ. «15. Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բազմիցս է այս հարցը բարձրացրել ու գործընկեր կազմակերպությունների հետ հանդես եկել հայտարարություններով։ ԽԱՊԿ-ն այս առիթով մտահոգություն է հայտնել նաև իր վերջին եռամսյակային զեկույցներում։ Լրագրողներին տրված ազատությունը, որն ամրագրված չէ օրենքով, չի կարող կայուն լինել։ Չէ՞ որ նոր կառավարությունը կարող է շուտով հոգնել լրագրողների հարցերից և օրենքի տառին համապատասխան՝ նիստերն անցկացնել դռնփակ։ Անհրաժեշտ է, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի գործունեության՝ ԶԼՄ-ների համար բաց լինելը ամրագրվի՝ վերոնշյալ օրենքում փոփոխություններ անելով։ Եվ այս հարցում լրագրողները նույնպես պետք է լինեն նախաձեռնող ու պահանջատեր։

 Հասմիկ Բուդաղյան

ԽԱՊԿ փորձագետ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված