Հրդեհ Արին-Բերդի փողոցում
Արտակարգ Պատահար
Այսօր «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:57-ին: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել