ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները
Սպորտ
Ուեֆան հրապարակել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում խաղային տարբեր դիրքերում լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները:
Լավագույն դարպասապահի կոչման համար կպայքարեն Ալիսոն Բեկերը («Ռոմա»/«Լիվերպուլ»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»/ՊՍԺ), Կեյլոր Նավասը («Ռեալ»):
Լավագույն պաշտպանի կոչման հավակնորդներն են Մարսելոն («Ռեալ»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ռաֆայել Վարանը («Ռեալ»):
Լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավկնում են Քևին դե Բրյունեն («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Լուկա Մոդրիը («Ռեալ»):
Լավագույն հարձակվողի կոչման համար պայքարում են Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»/«Յուվենտուս»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել