Վարչապետ Փաշինյանը կայցելի Իրան
Հայաստան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որՀայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցելեն երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններըպահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաևՀայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ուփոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մերերկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեննրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսականհարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգությանկայունությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:
Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկու երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:
Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել