Նորություններ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից
Հայաստան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսին՝ 14:00-ին:
«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել