Արցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու «144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասին «Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի 

Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղեցու տարածքում (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական եկեղեցու տարածքում մեկնարկել է հայկական այբուբենի տեղադրման աշխատանքների վերջնական փուլը։ Նախագիծն իրականացվում է Զապորոժյեի հայ համայնքի ջանքերով։ Գաղափարի հեղինակը համայնքի երիտասարդ ակտիվիստներից մեկն է։

Քանդակների ստեղծման, դրանց գաղափարի, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Զապորոժյեի Հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, կպատմե՞ք քանդակների ստեղծման աշխատանքներից։ Ե՞րբ ծագեց գաղափարը և ո՞ւմ նախաձեռնությամբ սկսվեցին աշխատանքները։ 

-Նման ճարտարապետական ​​համալիրի կառուցման գաղափարը ծագել է դեռևս 2016 թ.-ին՝ Զապորոժյեի հայ համայնքի ակտիվ երիտասարդներից մեկի կողմից, նա դիմեց ինձ և առաջարկեց կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ պատրաստակամություն հայտնի ֆինանսավորել այբուբենից կառուցվող առնվազն մեկ տառ: Այդ ժամանակ ես որոշում կայացրի, որ ավելի լավ ու ճիշտ կլինի, եթե ֆինանսավորումը ես անեմ, որպես համայնքի ղեկավար: 

Մենք Զապորոժյեի ճարտարապետներին խնդրեցինք մեզ տրամադրել նախագծի էսքիզ: Հետո սկսվեց հետաքրքիր պատմությունը, երբ մենք մեկնարկում էինք աշխատանքները, մեզ մոտեցավ մի մահմեդական և առաջարկեց իր օգնությունն առանց եկամուտի:

Այնուհետև, աշխատանքային առաջին փուլում համագործակցեցինք Վրաստանի համայնքը ներկայացնող քարեգործների հետ, ովքեր իմանալով աշխատանքի նպատակի մասին, հրաժարվեցին գումար վերցնել։ Մենք, իհարկե, նրանց շնորհակալություն հայտնեցինք, բայց փաստն այն է, որ նրանք ամբողջ աշխատանքը կատարում էին մեծ նվիրվածությամբ: Արդեն երկրորդ փուլը՝ գրանիտների աշխատանքները, կատարում էին հայ վարպետները, իսկ շինարարական վերջին մասը արել են ուկրաինացի շինարարները: Ահա, այսպիսի միջազգային նախագիծ է ստացվել:

 -Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որի համար որոշվել է հայկական տառերն այդպես շքեղ քանդակներով ցուցադրել:

-Այս աշխատանքի հիմնական նպատակն է մեզանից հետք թողնել մեր համայնքում, որ մեր երեխաներն ու սերունդները չմոռանան իրենց լեզուն,արմատներն ու ավանդույթները:

-Հայապահպանմանը միտված նմանատիպ ծրագրեր հաճա՞խ եք իրականացնում։

-Նման նախագծի ստեղծումը առաջինը չէր, որ մենք կատարել ենք Զապորոժյեում: Մեր ուժերով քաղաքում արդեն ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցի, որի տարածքում տեղադրված են խաչքարեր, նաև կիրակնօրյա հայկական դպրոց ենք բացել: Քաղաքի կենտրոնական այգիներում տնկվել է 2 ծառ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերին: Յուրաքանչյուր տարի մենք ծրագրում ենք կյանքի կոչել նոր նախագծեր, որոնք հայկական մշակույթի հետք կթողնեն բազմազգ ուկրաինական քաղաքում:

-Ե՞րբ կլինի քանդակների բացումը, և ո՞ր հասցեում է գտնվում, Հայաստանից հյուրեր սպասո՞ւմ եք:

-Համալիրի բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի վերջին, ք.Զապորոժյեի Հաղթանակի պողոտա 76 հասցեում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու տարածքում: Այն տեղի կունենա համայնքի ջերմ մթնոլորտում։ Չենք նախատեսում որևէ մեկին հրավիրել, բայց ավանդույթի համաձայն կգան մեր ընկերները, քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ԶԼՄ-ները: Հուսով ենք, որ այս ճարտարապետական նախագիծը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր հարազատ քաղաքի տեսարժան վայրերի շարքում:

-Ի՞նչ կպատմեք Զապորոժյեի հայ համայնքի կյանքից, ինչպե՞ս եք անցկացնում հայկական տոները։ Արդյոք «հայկականը» մեծ տեղ ունի նրանց կյանքում։

-Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է տարբեր ազգային, մշակութային միջոցառումներ։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ․․․: Ամեն տարի տոնում ենք Հայաստանի Անկախության օրը, Հանրապետության օրը և Երևանի հիմնադրման օրը: Այդ օրերը հագեցած են լինում համերգային ծրագրերով, որին մասնակցում է  հայ տաղանդավոր երիտասարդությունը, իսկ նշելու գալիս է ամբողջ Հայ համայնքը:

Ամեն տարի մեր համայնքը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի, երկրաշարժի զոհերի հիշատակին (մոմավառություն, ծառատունկ և այլն): Անցյալ տարի Տարածաշրջանային արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նռան ծաղիկներ» անվամբ հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը լայնորեն տարածվեց ինչպես ուկրաինական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում: Այս տարի Ուկրաինայի հայ համայնքի համանախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ նվիրված երկրաշարժի օրվան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է պարգևատրել և շնորհակալագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ունեցել են մասնակցություն հայ ժողովրդին օգնելու և երկրաշարժից առաջացած խնդիրները լուծելու հարցում: 

Մեր կազմակերպությունը ուշադրություն է դարձնում նաև Զապորոժյեի սպորտային կյանքին։ Արդեն երրորդ տարին է, որ Զապորոժյեի հայ համայնքը կազմակերպում է Ուկրաինայի մանկական շախմատի առաջնություն, ծանրամարտի մրցաշար, ըմբշամարտի մրցաշար-կոխ և նաև օգնություն  ենք ցուցաբերում բռնցքամարտի մրցաշարեր կազմակերպելու մեջ:

Նաև վերջերս մեր համայնքը ունեցել է մասնակցություն համաշխարհային ֆլեշմոբում, պարել են ազգային պար՝ «Արի-Պարի-Քոչարի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան
Ամենադիտված