Ոստիկանության ներկայացուցիչը Skype-ով կպատասխանի արտերկրում ապրող հայրենակիցների հարցերին
Հայաստան
Օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, կարող են հնչել ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել