Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը նախատեսում են չորրորդ երեխան ունենալ
Այլ
37-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ 41-ամյա ռեփեր Քանյե Ուեստը նախատեսում են չորրորդ երեխան ունենալ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Ամուսիններին մոտ աղբյուրները հայտնում են, որ երրորդ դստեր՝ Չիկագոյի ծնվելուց յոթ ամիս անց զույքն ընտանիքում կրկին համալրման մասին է մտածում: Այս անգամ ևս նրանք պատրաստվում են դիմել փոխնակ մոր օգնությանը, քանի որ ռեալիթի շոուի աստղին չի թույլատրվում երեխա ունենալ։
«Բժիշկներն ինձ ասել են, որ երեխաներ ունենալն ինձ համար վտանգավոր կլինի: Բոլոր տարբերակները ուսումնասիրելուց հետո, Քանյեն և ես որոշեցինք դիմել փոխնակ մոր ծառայություններին»,-ասել է Քիմն իր բլոգում Չիկագոյի ծնվելուց հետո։
Դեռևս նախորդ արհեստական բեղմանվորումից մեկ սաղմ պահպանվել է և դա տղա է:
Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ ցանկանում է ունենալ մեծ ընտանիք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)