«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կարժանանա Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակի
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը: Ինչպես տեղեկացրին Հայ դատի կենտրոնական գրասենյակից, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին,. Նյու-Յորքում:
Թերի Ջորջը միջազգային ճանաչում է ձեռք բերել «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի նկարահանումից հետո: Թերի Ջորջը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել