Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը 

Ընտրություններին մասնակցող ուժերին կարևորը «ներկա» ստանա՞լն է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սույն թվականի սեպտեմբերի 23–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին արդեն իսկ մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն: Այս թիվը, սակայն, աճելու միտում ունի: Ընդհանուր առմամբ, սպասելի էր, որ երկրում հաստատված նոր իրավիճակում սկսելու էին կենդանության նշաններ ցույց տալ ինչպես լուսանցքում մնացած քաղաքական միավորները, այնպես էլ ձևավորվելու էին նորերը: Այս տեսանկյունից ավագանու ընտրությունները առաջին լավագույն հնարավորությունն են տարբեր քաղաքական ուժերի համար: 

Մյուս կողմից՝ անկախ այս հանգամանքներից, ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների բազմազանությունը առնվազն մրցակցային ընտրությունների տպավորություն է թողնում, այս առումով էլ քննադատելի շատ քիչ կետեր կան: Ի վերջո, եթե դիտարկենք նախորդ ավագանու ընտրությունները, ապա շատ մեծ վերապահումով կարող ենք դրանք ընտրություն համարել այն պարզ պատճառով, որ քաղաքական դաշտի բավական ուժեղ խաղացողներ պարզապես ձեռքերը լվացին այդ ընտրություններից: Ներկայումս դժվար է ասել՝ նախորդ ընտրություններում հաստատված իրավիճակը ներքին պայմանավորվածությունների՞, թե՞ հանգամանքների բերումով էր, սակայն դրանից միևնույն է, բովանդակությունը չի փոխվում: Արդյունքում նախորդ ընտրությունների հետևանքով Երևանի ավագանիում հայտնվեցին ընդդիմադիր «Ելքը», որևէ գնահատականի տակ չմտնող «Երկիր Ծիրանին» և բացահայտ ֆավորիտ ՀՀԿ–ն, որի այդպիսին լինելը որևէ մեկը չփորձեց վիճակել:
 
Բնական է, որ այս նախադեպից շեղվող ցանկացած զարգացում առնվազն դրական է, քանի որ ընտրություններն, ընդհանրապես, զանգվածային քաղաքական գործընթացներ են, որոնց մասնակցությունն ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական կուսակցությունների կողմից գնահատելի է: 

Սակայն, մյուս կողմից, ընտրություններին չափազանց շատ քաղաքական միավորների մասնակցությունն ունի մի շարք բացասական կողմեր: Նախորդ տարիների փորձից ելնելով՝ լինեին դրանք տեղական ինքնակառավարման, ավագանու, խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, թեկնածուների մեծ քանակը, որպես կանոն, կամա թե ակամա բերել է ձայների փոշիացման: Միևնույն ժամանակ հաճախ պատահել են դեպքեր, երբ մի շարք թեկնածուներ առաջադրվել ու ֆինանսավորվել են միևնույն կենտրոնից՝ մեկ այլ թեկնածուի ձայներ «գողանալու» և սև քարոզչություն իրականացնելու համար:

Ասվածի վառ օրինակներից մեկը 2008 թվականի նախագահական ընտրություններն էին: Սրանից զատ, ընտրություններին մասնակցող տարբեր կիսամեռ ու նորահայտ մարդ–կուսակցություններն ըստ էության բերում են ձայների փոշիացման: Կոնկրետ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում այդ վտանգն առավել քան ակնհայտ է: Ի վերջո, պարզ է, որ հեղափոխական շարժման մեջ ընդգրկված էին ոչ միայն, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներ, այլև հայաստանյան հասարակության բոլոր շերտերի ու քաղաքական կողմնորոշումների հատվածներ:

Այսօր ավագանու ընրություններում հեղափոխական տրամադրությունները գոնե նվազել են կամ էլ երկատվել առնվազն այն պատճառով, որ «Ելք» դաշինք այլևս գոյություն չունի, ավելին՝ ավագանու ընտրություններում «Ելքի» բաղադրիչ կուսակցությունները մրցակիցներ են: Բնականոն քաղաքական իրավիճակում սա գուցե և նորմալ դիտվեր, սակայն ներկայումս խնդրահարույց է:

Եվ խնդիրն այստեղ այն չէ, որ, ենթադրենք, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» միշտ էլ հակասություններ են ունեցել, այլ այն, որ այս երկու կուսակցությունների ընտրազանգվածը հանրային նույն շերտից է՝ այսպես կոչված առաջադեմ, ակտիվ երիտասարդություն, ակտիվ հասարակական խմբեր, ուսանողության մի հատված և այլն: Նման պարագայում վտանգ կա, որ կարող է տեղի ունենալ, այսպես ասած, հեղափոխական ձայների փոշիացում: Չնայած, մյուս կողմից՝ գուցե և մենք ականատես ենք ավելի խորը և բազմաքայլ կոմբինացիայի, որի դեպքում ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը կարող է լինել հավել յալ հենարան ՔՊ–ի համար ընտրություններից հետո, սակայն անգամ այս դեպքում ամեն ինչ այնքան էլ հականալի չէ:

Հաջորդ խնդիրը, որը բերում է «անսահմանափակ» թվով քաղաքական միավորների մասնակցությունը ավագանու ընտրություններին, պարզ խառնաշփոթն է: Ըստ էության, ավագանու ընտրությունների քարոզարշավը տևելու է երեք շաբաթից էլ քիչ, թե ինչպես են հասցնելու երևանցիները ծանոթանալ մեկ տասնյակ կամ տասնյակից ավել քաղաքական ուժերի ծրագրերին և ներկայացուցիչներին, սա դեռ բավական չէ, դեռ մի հատ էլ պետք է հասցնեն համեմատել այդ ծրագրերը և ընտրություն կատարեն: Իսկ գուցե նման «ավելորդ» հարցեր ընտրություններին մասնակցող ուժերին չեն հետաքրքրում և կարևորը «ներկա» ստանա՞լն է, որը կարծես թե ամենատրամաբանական բացատրությունն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա
Ամենադիտված