Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին 

Հին և նոր «դասալիքները». օրենքի առջև արտոնյալնե՞ր կան

Վերլուծական
Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել հայոց բանակում: Դեռևս Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում և ավարտվում էր Կարապետյանի որոշումներով: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած նախկին նախարարներից  են  Դավիթ Հարությունյանը, Լևոն Մկրտչյանը,  Սուրեն Կարայանը, Վարդան Արամյանը,Վահան Մարտիրոսյանը, Դավիթ Լոքյանը։ Բանակում չէր ծառայել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
 
Պարզվում է Նոր Հայաստանի նոր կառավարության կազմում էլ կան այդպիսիք: Hetq.am-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նոր կառավարությունից զինված ուժերում չեն ծառայել
 
 առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը (տարկետում)
 
փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (տարկետում)
 
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը (առողջական հիմքով)
 
սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը ( նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը)
 
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը (ազատվել է) 
 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: զինվորական պատրաստվածությունը անցել է ԵՊՀ զինվորական ամբիոնում
 
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյան  (ազատվել է)
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան  (առողջական հիմքով)
 
 Զինծառայություն չի անցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ազատվել է)
 
Այս երկու ցուցակների պարզ համեմատությունը հասարակության մոտ հանրության լայն շրջանակների մոտ տրամաբանական հարց կարող է առաջացնել՝ իսկ ո՞րն է հների և նորերի տարբերությունը, եթե թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները հարկ չեն համարել կատարել Հայրենիքի առջև իրենց պարտքը: Ընթերցողի հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ երբ Ազգային ժողովը քննարկում էր «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցությունը Փաշինյանի գլխավորությամբ, հենց այս հարցն էր բարձրացնում, ըստ որի, պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները:
 
Արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, Փաշինյանի հանձնարարականով, նախկին պաշտոնյաների և վերջիններիս զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականության ուսումնասիրման գործընթաց է մեկնարկել: Իսկ ինչո՞ւ այդ ստուգումը չի տարածվում նոր կառավարության անդամների վրա: Նրանց՝ զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը բավարարե՞լ են Փաշինյանին: Թե՞ նոր կառավարության անդամները մտավախություն ունեն, որ ստուգման արդյունքում կարող են վեր հանվել նախկին համակարգին բնորոշ արատավոր մեխանիզմներ: Եթե վերջիններս այն ժամանակ չեն զբաղեցրել բարձր պաշտոններ, դա իհարկե դեռ չի նշանակում, որ չեն ունեցել զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություններ, ինչպես ասում են՝ «ձեռքերը քարի տակ» չէր: Եթե պարզվի, որ ոչ բոլորն են գործող նախարարներից, փոխնախարարներից հանճարներ, գիտության վերջին մոհիկաններ, կամ «ծանր հիվանդներ», այդ դեպքում չար լեզուները Փաշինյանին անհապաղ կհիշեցնեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում արված իր հայտարարությունները:
 
Այսօր Փաշինյանը շատ լավ շանս ունի գործնականում ապացուցելու իր սկզբունքայնությունը: Մեկնարկած ստուգումները հավասարապես պետք է վերաբերվեն թե՛ նախկին, թե՛ նոր պաշտոնյաներին, և այո՛, եթե պարզվի, որ Նոր Հայաստանի որոշ պաշտոնյաներ շարունակում են առաջնորդվել հին համակարգին բնորոշ արժեհամակարգով, ապա նրանք պետք է վայր դնեն իրենց լիազորությունները: Հատկապես Նոր Հայաստանում օրենքի պահանջը պետք է հավասար լինի բոլորի համար՝ հողի մշակից մինչև վարչապետ: Սա է միակ ճանապարհը, եթե Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր կառավարությունը համեմատվի նախորդ՝ «դասալիքների» կառավարությունների հետ:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար
Ամենադիտված