Առողջապահության նախարարությունում թափուր հաստիքներ կան
Հայաստան
Առողջապահության նախարարությունն իրականացնում է թափուր հաստիքների համալրման աշխատանքներ` մեծապես կարեւորելով հանրապետության ողջ տարածքում առողջապահության համաչափ զարգացումը, ինչի նախապայմանը մարզային բուժհաստատությունները որակյալ կադրերով համալրելն է:
Առողջապահության նախարարությունը խրախուսում է մարզերում աշխատանքի անցնելու ցանկությունը` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակելով սոցիալական երաշխիքների հնարավոր պայմաններ:
Հետաքրքրության դեպքում կարող եք թողնել Ձեր տվյալները կից հղումով` https://docs.google.com/forms/
Ակնկալում ենք սերտ գործակցություն: Հարցերի դեպքում զանգահարել +37410 29 75 37 հեռախոսահամարով` Լուսինե Գասպարյանին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել