Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելն Անգելա Մերկելի համար իրավաբանական խնդիր չէ
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում անդրադարձել է օգոստոսի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությանը:
«Ես Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի ոգով եղել եմ Ծիծեռնակաբերդում, որտեղ իմ հարգանքի տուրքն եմ մատուցել։ Դա ինձ համար իրավաբանական խնդիր չէ»,- շեշտեց Անգելա Մերկելը։
Նա նաև ընդգծել է. «Մենք գիտակցում ենք, թե 1915թ. ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Այս փաստը չպետք է մոռացվի և մենք մեր ներդրումն ունենք այս մշակույթի մեջ»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել