«Տաթև» ՀԷԿ-ին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Հայաստան
Օգոստոսի 24-ին, ժամը 14:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են մոտ 15 հա բուսածածկույթ, խաղողի 40 թուփ և այգում քարե շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 21 քմ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել