Թիվ 20 երթուղու միկրոավտոբուսից դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել
Հայաստան
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար:
Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել