Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Քննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր 

Նիկոլ Փաշինյանի եվրոպական քննությունը. պատմական այց՝ պատմական հնարավորությամբ

Վերլուծական

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարելի է ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ՝ փոխըմբռնում կա: Այս փաստը, թերևս, ամենակարևորն է թավշյա հեղափոխությունից հետո, նման տրամաչափի առաջին քաղաքական լիդերի ընդունող Նիկոլ Փաշինյանի համար: Անչափ կարևոր է այն ըմբռնումը, որը կձևավորվի կամ չի ձևավորվի արևմտյան գործընկերների մոտ՝ նոր կառավարության որդեգրած քաղաքական ոճի հանդեպ:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ չնայած Փաշինյանի հավաստիացումներին, թե Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը և, առավել ևս, մեկ գործընկերոջ հետ չվարել քաղաքականությունը, որի նպատակն է հակակշռել մեկ այլ գործընկերոջը, այնուամենայնիվ, Արևմուտքը, մասնավորապես ՝ ԵՄ երկրները դեռևս պահպանում են առողջ քաղաքական սկեպտիցիզմը: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի նոր կառավարությունը չի շտապում վերանայել ՌԴ հետ հարաբերությունների մի շարք ասպեկտներ, ինչն էլ շարունակում  է մտահոգիչ թվալ մեր արևմտյան գործընկերների համար:

Գուցե դա է պատճառը, որ Գերմանիայի կանցլերը Հայաստանի գործընկերոջը հասկացրեց՝ նույն վերաբերմունքը որին արժանացել են Վրաստանը կամ Ուկրաինան, Հայաստանը չպետք է ակնկալի: Հետևաբար, մոտ ժամանակներս Հայաստանը չի ստանա նաև շոշափելի տնտեսական աջակցություն, ինչպիսին, օրինակ, տրամադրվում  է Վրաստանին:  Դժվար թե մեկ այցի ընթացքում Անգելա Մերկելը հասցներ ծանոթանալ Փաշինյանի «եվրոպական քաղաքականության» որոշակիորեն խմբագրված օրակարգին, եթե այդպիսին, իհարկե, կա: Այդ իսկ պատճառով՝ այս պատմական այցը կարելի է անվանել  ընդամենը  ճանաչողական, իսկ թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները,  կախված է ոչ այնքան Գերմանիայից և ԵՄ անդամ մյուս երկրներից, որքան Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից: Ի դեպ՝ ԵՄ պայմանագրի իրագործումն ակնհայտորեն դանդաղում է: Այդ գործընթացին նոր տեմպի հաղորդումը կարող էր դրական ազդակ դառնալ Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Մերկելի այցի գլխավոր դրական արդյունքը կարելի է համարել ԵՄ հետ վիզաների ազատականացման մասով կանցլերի տված խոստումը, այն է՝ Գերմանիան անելու է ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ ընթանա:

Ոչ պակաս ուշագրավ է հայկական վերլուծական շրջանակների այն տեսակետը, թե կանցլերի տարածաշրջանյան այցի գլխավոր դրական ազդակը Հայաստանի համար կհնչի Բաքվից: Որոշ շրջանակներ հույս ունեն, որ Մերկելը Ալիևին Արցախյան հարցով զսպվածության կոչ կանի: Նման տեսակետ հայտնողները թերևս ծանոթ չեն Մերկելի Հարավային Կովկաս այցի քաղաքական օրակարգին: Ադրբեջանում ֆրաու կանցլերը քննարկելու է ողջ Եվրամիության համար անչափ նուրբ՝ գազի հարցը: Խնդիրը նրանում է, որ ԵՄ-ն ցանկանում է թուլացնել կախվածությունը ռուսական գազից, և փորձում է գտնել այլընտրանքային, ոչ այնքան թանկ շուկաներ: Հետևաբար, պարզից էլ պարզ է, որ Բաքվում Մերկելը առաջ է տանելու ԵՄ, այլ ոչ թե Հայաստանի և Արցախի շահերը, հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն մշտապես ձգտել է  չեզոքություն պահպանել այս հարցում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույց
Ամենադիտված