Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին 240.000 դոլարանոց Mercedes Benz G-Wagon է նվիրել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին 240.000 դոլարանոց Mercedes Benz G-Wagon է նվիրել:
Նեոնային դեղնականաչավուն մեքենայի լուսանկարը հայտնվել է 37-ամյա հայուհու Instagram-ի էջում:
Քարդաշյանը մանրամասնել է՝ մի քանի օր առաջ այս մեքենայով Մայամիում ընկերոջ հարսանիքին էր գնացել ու հենց այդ պահից սիրահարվել էր մեքենային: Դրանից հետո Ուեսթը որոշել է մեքենան կնոջ համար գնել:
«Աստված իմ, երբ դուրս եկա մարզասրահից ու տեսա այս փոքրիկին, ակակնկալի եկա: Ես այնքան շատ էի այն հավանել Մայամիում ու անընդհատ դրա մասին էի խոսում: Ես ստացա իմ երազանքի մեքենան: Տեսեք, թե ով է այն ինձ նվիրել»,- ասել է Քարդաշյանը՝ տեսախցիկը պահելով ամուսնու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով