Մահացել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը
ԱՄՆ
Օգոստոսի 26-ին 91 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը:
Այս մասինհայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ Բիլ Էվանսին: Սայմոնը կյանքից հեռացել է Մանհեթենի հիվանդանոցում՝ թոքաբորբի պատճառով:
Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի դրամատուրգներից մեկն էր: Ինչպես գրում է Fox News-ը, «Տարօրինակ զույգը», «Բոկոտն զբոսայգով» եւ «Երկրորդ ավենյուի գերին» կատակերգությունների հեղինակին հաճախ համարում էին «աշխարհում ամենահանրաճանաչ դրամատուրգը Շեքսպիրից հետո»:
Դրամատուրգը գրել է տասնյակ պիեսներ, սցենարներ հինգ մյուզիքլների համար եւ երկու հատոր հուշագրություններ: 1960-ական թվականների վերջին եւ 1980-ականների կեսերին Բրոդվեյում միաժամանակ ներկայացվում էին նրա չորս շոուները: Նիլ Սայմոնն ստացել է Թոնի մրցանակներ «Տարօրինակ զույգի», «Բիլոքսի Բլյուզի» եւ «Յոնքերսում կորածի» համար:
Դրամատուրգը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր էր, հաղորդել է ՌԻԱ նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)